Սերժ Սարգսյանն ընդունել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը կարեւորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը:

«Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ տեղում ծանոթանալ, լիարժեք պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու իր հողի վրա ազատ եւ անկախ ապրելու` Արցախի ժողովրդի ձգտման մասին», - ասված է հաղորդագրությունում: