«Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ - ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը, ում այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ուրախալի է, որ մեր նախագահների` տարածաշրջանային մակարդակով կապերն ամրապնդելու նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվում, եւ մենք տեսնում ենք առաջին պտուղները», - ասել է Հայաստանի վարչապետը: - «Վստահ եմ, որ միջտարածաշրջանային համաժողովը նոր լիցք կհաղորդի այդ կապերի ամրապնդմանը: Մենք շահագրգռված ենք դրանում եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ կապերն ամրապնդվեն եւ խորանան»:
«Խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ, ընդհանուր են, ռազմավարական գործընկերային հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են տալիս այս բոլոր միջոցառումներին»», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նշել է Տիգրան Սարգսյանը:
Վիկտոր Բասարգինը, իր հերթին, ասել է, որ «այսօր Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 տարածաշրջաններ ներգրավված են համագործակցության ծրագրում ուղղակիորեն եւ անուղղակիորեն, 30 սուբյեկտներ այսօր համաձայնագրեր ունեն Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության մարզերի հետ»:
«Մնացածները, կարծում եմ, ակտիվորեն կձգտեն, որ համաձայնագրեր ունենան եւ մշակեն համագործակցության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր», - նշել է ռուսաստանցի նախարարը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ - ռուսական հարաբերությունների մի շարք ոլորտներում զարգացումներին: Կարեւորվել է տարածքային զարգացման առումով երկու երկրներում առկա փորձի ուսումնասիրությունն ու փոխանակությունը: