Այսօր Հայաստանում գործում է 91 ավագ դպրոց, որոնք նաեւ նպատակ ունեն լուծել պատանիների մասնագիտական կողմնորոշման խնդիրը, վերացնել կրկնուսույցների օգնության անհրաժեշտությունը: Սակայն ավագ դպրոցների աշակերտներից շատերը շարունակում են կրկնուսույց-դասախոսներ փնտրել:
Ծնողներից եւ աշակերտներից շատերը դժգոհում են, որ ավագ դպրոցները չունեն համապատասխան նյութատեխնիկական բազա, լաբորատորիաներ, դասերը նոր ժամանակակից մեթոդներով չեն անցկացվում, բացի այդ, կա նաեւ մասնագիտական կողմնորոշման խնդիր, քանի որ հատուկ դասաժամեր դրան չեն հատկացվում:
Իսկ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի համոզմամբ` կրթական բարեփոխումների արդյունքում աշակերտների 40-50 տոկոսը, ավագ դպրոցում ստացած գիտելիքներով է փորձելու հաղթահարել բուհական ընդունելության քննությունները: