Հայաստանում արձանագրված բարձր գնաճը մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ թանկացնում է փողը: Երեքշաբթի օրը ԿԲ-ի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով` հասցնելով 8.5 տոկոսի:
ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը դեռ անցած ամիս հայտարարել էր, որ գնաճի դեմ պայքարում բանկը «զինանոցում եղած գործիքակազմից բացի, այլ մեխանիզմներ չունի», ուստի շարունակելու է դրամավարկային կոշտ քաղաքականության միջոցով փորձել մեղմել գնաճը եւ աստիճանաբար այն վերադարձնել նպատակային միջակայք` 5.5 տոկոսից ցածր:
«Կենտրոնական բանկի գործիքակազմի մեխանիզմները տոկոսադրույքի բարձրացումն է եւ պարտադիր պահուստավորման փոփոխությունը: Մենք մոտակա ժամանակներս շատ հավանական է, որ կշարունակենք տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը կամ, այլ բառերով ասած` դրամավարկային քաղաքականության խստացումը», - ասել էր Ստեփանյանը:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, հունվար եւ փետրվար ամիսների վերագնահատված գնաճը կազմել է 11.5 տոկոս, ինչը շատ մտահոգիչ է: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ըստ նրա, անհրաժեշտ, բայց ոչ բավարար է գնաճը մեղմելու համար, քանի որ տոկոսադրույքը, ըստ էության, որեւէ ազդեցություն չունի շուկայի վրա:
«Երրորդ բարձրացումն է… խնդրում եմ ինձ ասեք` տնտեսության մեջ ի՞նչ միտում կա: Որեւէ տեղաշարժ տնտեսության մեջ չի եղել, եւ այս 0.25 տոկոս հերթական բարձրացումը եւս չի կարող ինչ-որ ազդեցություն թողնել տնտեսության վրա, դրամավարկային քաղաքականության վրա, այդ թվում նաեւ` փողի առաջարկի, նաեւ պահանջարկի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ասատրյանը:
Հարկ է նշել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը նպաստավոր չէ տնտեսության համար: Տնտեսագետների կարծիքով` փողի թանկացումը ստիպում է առեւտրային բանկերին բարձրացնել տնտեսությանը տրամադրվող վարկի տոկոսադրույքը: Իսկ գործարարները, շահութաբերություն ապահովելու նպատակով, ստիպված են լինում բարձրացնել ապրանքների կամ ծառայությունների գները:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դրամավարկային կոշտ քաղաքականությունը շարունակելու` ԿԲ-ի որոշումը չի հակասում բիզնես միջավայրը աշխուժացնելուն եւ տեղական արտադրողներին խթանելուն ուղղված կառավարության ջանքերին, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը արձագանքեց. - «Ես չեմ տեսնում, որ մենք պրոբլեմներ ունենք տնտեսական աճի բնագավառում… բայց լրջագույն պրոբլեմներ ունենք գնաճային բնագավառում: Ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացումը արձագանք է հենց գնաճային ճնշումներին»:
Բավական լարված է իրավիճակը ֆինանսական շուկայում: Վերջին օրերին նկատվում է հայկական դրամի արժեզրկում: Եվ, ի տարբերություն միջազգային շուկաների, Հայաստանում ամերիկյան դոլարը ամրապնդում է իր դիրքերը: Նախօրեին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել էր 377 դրամ 33 լումա: Վաճառվել էր ավելի քան 7 միլիոն դոլար: Ընդ որում` բորսան փակվել էր ավելի բարձր գնով, քան բացվել էր, այսինքն` թանկ դոլարի նկատմամբ պահանջարկը պահպանվել էր ողջ օրվա ընթացքում:
Այսօր բորսայում արդեն սպառվել է 6.5 միլիոն դոլար` 376 դրամ 83 լումայով:
Տնտեսագետներին սա թույլ է տալիս խոսել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտարժութային միջամտությունների մասին:
«Տեսանելի է լարվածությունը: Ի դեպ, դա փոխանցված լարվածություն է` անցած տարվանից սկսած: Անցած տարի տարբեր առիթներով նշեցինք, որ Կենտրոնական բանկը կրկին վատնում է պահուստները», - ասաց Ասատրյանը` շարունակելով. - «Ասեմ, որ նույն վիճակը այս տարի է շարունակվում. հունվար-փետրվար ամիսների տվյալները կան, կրկին Կենտրոնական բանկը շարունակում է ինտերվենցիաները շուկայում»:
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուժետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, սակայն, համարում է, որ Կենտրոնական բանկը չի հրաժարվել «լողացող» փոխարժեքի քաղաքականությունից:
«Ուղղակի ես կարծում եմ, որ սա այդ արժույթների` դրամի եւ դոլարի շուկայական փոխարժեքն է, եւ այդ ճշգրտումները այդ պատճառով են տեղի ունենում», - ասաց Մինասյանը:
Բագրատ Ասատրյանի խոսքով` լարվածությունը ֆինանսական շուկայում պայմանավորված է մի շարք հանգամանքներով` սուբյեկտիվ եւ օբյեկտիվ: Նրա խոսքով, նվազել է արտարժույթի ներհոսքը Հայաստան, եւ նույնիսկ մասնավոր տրանսֆերտների շարունակվող աճը չի կարող փոխհատուցել ուղղակի ներդրումների եւ արտաքին փոխառնությունների ծավալների զգալի կրճատումը:
Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, ապա ԿԲ-ի նախկին նախագահը ասաց. - «Վերջին հայտարարությունը ուղղակի ինձ շշմեցրեց: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դրամը պետք է դանդաղ արժեզրկվի: Այդպես չի կարելի… Պետք է բացառել քաղաքական մարմինների միջամտությունը, պետական պաշտոնյաների միջամտությունը… որովհետեւ դա արդեն հստակ միջավայր է: Տնտեսավարողները պետք է փորձեն փախնել ազգային արժույթից, որը վտանգված է, եւ իրենց միջոցները պահել արտարժույթով: Սա եւս լարվածություն է առաջացնում շուկայում»: