Օրերս ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ փոփ աստղերին շռայլ նվերներ տալու փաստը տարբեր քննադատությունների առիթ է դարձել:
Մինչ բազմաթիվ փոփ աստղեր մրցանակաբաշխության ժամանակ բնակարաններ եւ ավտոմեքենաներ ստացան, դասական արվեստը ներկայացնող արվեստագետներից շատերն ասում են, որ երբեւէ նման վերաբերմունքի չեն արժանացել: Օպերային հայտնի երգիչ Գեղամ Գրիգորյանը համոզված է, որ ամեն մարդ «իր մակարդակի» միջոցառում է հովանավորում:
«Նրանք չեն էլ նկատում լուրջ արվեստը: Ամեն մարդ իր սիրած բանին է փող տալիս», - ասում է Գրիգորյանը:
«Կոմիտաս» քառյակի գեղարվեստական ղեկավար, անվանի ջութակահար Էդվարդ Թադեւոսյանն ասում է, թե պատճառն այն է, որ թեթեւ, էստրադային երաժշտությունը ավելի դյուրին է ու հասանելի:
«Մարդիկ դա են սիրում, դա են հովանավորում, այնպես որ ո՛չ մեղադրելու իրավունք ունեմ, ո՛չ էլ պահանջելու: Համոզված եմ, որ այդ ներկայացուցիչները [փոփ աստղերը] ունեն շատ ավելի լավ բնակարաններ եւ մեքենաներ, քան դասական ժանրի ներկայացուցիչները», - կարծում է Թադեւոսյանը:
Կոմպոզիտոր, կոնսերվատորիայի դասախոս Վահան Բաբայանը այս պարգեւատրումները համարում է «հիմարություն» եւ «շատ ծիծաղելի»:
«Իսկական մշակույթը թողած, ո՞ւմ են խրախուսում: Դրա համար էլ ոչինչ տեղից չի շարժվում», - կարծում է կոմպոզիտորը:
Արձակագիր Լեւոն Ջավախյանն էլ կանգնած է բնակարանը կորցնելու վտանգի առջեւ, երբ շատերը «Տաշիր»-ում բնակարաններ ստացան:
«Էս պահին, օրինակ [գործարար Սամվել] Մայրապետյանի կողմից իմ տունը որպես գերակա շահ պիտի իրացվի: Ինձ իմ տանից դուրս են անում, իսկ ուրիշներին տուն են տալիս, էն էլ ո՞ւմ, էստրադայի էժանագին աստղերին», - ասում է զայրացած արձակագիրը:
Շատ արվեստագետներ էլ կարծում են, որ այս ամենը ավելի է խորացնում Հայաստանում գոյություն ունեցող սոցիալական անարդարությունը:

Your browser doesn’t support HTML5