Ճապոնական ատոմակայանի ռադիացիոն հոսքի չեզոքացումը կարող է ամիսներ տեւել

Ճապոնիայի միջուկային անվտանգության հարցերով պետական գործակալությունը հայտարարել է, թե անցած ամիս տեղի ունեցած հուժկու երկրաշարժի եւ ավերիչ ցունամիի հետեւանքով վնասված «Ֆուկուշիմա» ատոմակայանից ռադիացիայի հոսքի չեզոքացումը կարող է ամիսներ տեւել: