Սիրիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը երկրի գյուղատնտեսության նախկին նախարար Ադել Սաֆարին կիրակի օրը նշանակել է վարչապետի պաշտոնում։

Նախկին վարչապետ Մոհամմադ Նաժո Օտրի կառավարությունը, որն անփոփոխ գործում էր 1993 թվականից ի վեր, պաշտոնանկ արվեց անցած երեքշաբթի՝ փորձելով հանդարտեցնել հակակառավարական ցույցերի ալիքը։

Չնայած բարեփոխումների մասին խոստումներին, Սիրիայի անվտանգության ծառայությունները շարունակում են ճնշել երկրի տարբեր շրջաններում անցկացվող բողոքի ակցիաները։