Հայաստանի Կառավարությունը ավտոմեքենաների տեխզննման նոր կարգ է մշակել: Համաձայն այդ կարգի` վարորդները կկարողանան` «մեկ պատուհանի» սկզբունքով բանկում միագամից վճարել գույքահարկը, բնօգտագործման եւ տեխնիկական զննություն վճարները, հատուկ համարակալված կտրոններ ստանալ ու դրանք փակցնել մեքենային:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` վարորդները իրավունք կստանան այդ կտրոնով «տարվա ընթացքում իրենց ընտրած տեխնիկական զննման կայանում անցնելու համապատասխան զննում»:
Համաձայն Տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների` Հայաստանում գրանցված է մոտ 440 հազար տրանսպորտային միջոց, սակայն 2010 թվականին տեխզննության կայաններում տեխզննում է անցել միայն 301 հազարը:
«Կան շատ տրանսպորտային միջոցներ, որոնք շահագործման մեջ չեն գտնվում, բայց հաշվառված են, եւ կան բազմաթիվ ծառայողական մեքենաներ, որոնք տվյալ տեխզննության կայաններում տեխզննում չեն անցնում, այդ թվում, օրինակ, Պաշտպանության նախարարության մեքենաները եւ նմանատիպ մեքենաներ», - պարզաբանում է Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության առաջատար մասնագետ Ռուբեն Օրդանյանը:
Հանրապետությունում գործում է ավտոմեքենաների տեխզննման 31 կայան, որոնցից 10-ը` Երեւանում:
Կառավարության հինգշաբթի օրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Կառավարությունը դիտարկել է տեխզննման կայանների գործունեությունը եւ ապշեցուցիչ փաստեր է արձանագրել: Վարչապետի խոսքով` տեխզննումը «ֆիկտիվ բնույթ» է կրում, եւ հաճախ վարորդները, պարզապես համապատասխան գումարը վճարելով, առանց մեքենան տեխզննման տանելու, ստանում են համապատասխան կտրոնը:
«Այսուհետ շուկան պետք է լինի ինքնակարգավորվող, եւ տեխզննման կայանները իրենք պետք է որակյալ ծառայություններ մատուցեն մեր քաղաքացիներին, եւ նրանց մեջ պետք է լինի մրցակցություն, որպեսզի քաղաքացիները ընտրեն այն 31 կայանից որեւիցե մեկը, որը իրենց կարծիքով ավելի պատշաճ մակարդակով է նրանց ծառայություն մատուցելու», - երեկ ասել էր վարչապետը:
Ավտոմեքենաների տեխզննման վերաբերյալ վարորդները խուսափում են խոսել, սակայն նրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանեց, որ տեխզննումը իսկապես ձեւական բնույթ է կրում:
«Մեքենան բացարձակ չեն զննում, չեն գալիս նայում, ուղղակի էնքանով է լավացել, որ հերթ չենք կանգում», - ասաց վարորդը, ով գերադասեց չներկայանալ:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսվում է մի քանի հարյուր հազար դրամի տուգանք, եթե ավտոմեքենան տեխզննում չի անցել, սակայն տրամադրվել է համապատասխան կտրոն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ մինչ օրս ինքը չի արձանագրել, որ որեւէ մեկը տուգանված լինի:
«Այդ հոդվածը չի գործում եւ չէր էլ կարող գործել, որովհետեւ ինչքան ես գիտեմ, օրենքը չի սահմանում, թե ինչպես պետք է տուգանվի քաղաքացին», - ասաց Հովհաննիսյանը:
Կառավարությունը դեռ նախորդ տարի ամռանը որոշեց ազատականացնել տեխզննման կայաններ բացելու կարգը: Այդուհետ ցանկացած տնտեսվարող կարող է ավտոմեքենաների տեխզննման կայան բացել, հանվեցին նախկինում գործող սահմանափակումները: Տրանսպորտի եւ կապի նախարարությունում, սակայն, փաստում են, որ մինչ օրս տեխզննման որեւէ նոր կայան չի բացվել:

Your browser doesn’t support HTML5