Ռուսաստանի նախագահը պաշտոններից ազատել է ՆԳՆ-ի 10 գեներալների

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր պաշտոններից ազատել է ներքին գործերի նախարարության 10 գեներալների:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` գեներալներից 4-ը պաշտոնները լքել են տարիքի պատճառով, 6-ը` սեփական ցանկությամբ: