Ադրբեջանում իշխանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին` շաբաթ օրը Բաքվում նախատեսված զանգվածային հանրահավաքից առաջ։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հինգշաբթի օրը ձերբակալվել են ընդդիմության երեք երիտասարդ ակտիվիստներ, որոնք 5-10-օրյա վարչական կալանքի են դատապարտվել` «հասարակական կարգը խախտելու» եւ «ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու» համար։
Ընդդիմության առաջնորդները, մինչդեռ, հերքում են մեղադրանքները եւ պնդում, թե այդ քայլով իշխանությունը փորձում է ահաբեկել մարդկանց հանրահավաքից առաջ։
«Երիտասարդ ընդդիմադիրների ձերբակալությունը` թե' հանրահավաքի նախօրեին, թե' դրա ընթացքում, անօրինական է», - պնդում է փաստաբան Էլչին Նամազովը եւ մանրամասնում. - «Պատկերացրեք` ոստիկանները հերթապահություն են իրականացրել այս երիտասարդների տան շրջակայքում եւ դուրս գալուն պես` ձերբակալել նրանց։ Ապա փաստաթղթեր են կազմվել, թե իբր նրանք դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին»։
Ավելի վաղ Բաքվի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել էր մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու` ընդդիմադիր դաշինքի հայցը եւ կենտրոնական հրապարակի փոխարեն առաջարկել քաղաքի արվարձաններից մեկը։
«Նրանք պնդում են, որ ինտենսիվ երթեւեկության պատճառով հանրահավաքը չի կարող կայանալ ո'չ Նարիմանովի պուրակում, ո'չ էլ «Թավրիզ» կինոթատրոնի տարածքում», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է «Մուսաֆաթ» կուսակցության ներկայացուցիչ Արիֆ Հաջիլին ու հավելել. - «Այսօրինակ պատասխանը իշխանությունների կողմից լուրջ սխալ է, որի համար նրանք դեռ պետք է պատասխան տան»։
Իշխանությունները, սակայն, առայժմ սպառնում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կգնան ընդդիմության ետեւից` վաղը կայանալիք հանրահավաքում։
«Կազմակերպիչները գիտեն, որ ոստիկանությունը թույլ չի տալու չարտոնված ցույցեր անցկացնել եւ հայտարարություններ անել», - հայտարարել է ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը եւ ընդգծել. - «Այդօրինակ փորձերը կընկալվեն որպես դիմադրություն ոստիկանությանը, ինչին կտվի իրավական գնահատական, կհարուցվեն քրեական գործեր, իսկ կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցները կկանգնեն օրենքի առաջ»։
Իրավապահ համակարգի սպառալիքներից բացի, ընդդիմության դեմ բողոքի ցույցեր են անցկացնում նաեւ իշխանական ուժերն ու նրանց սատարող կազմակերպությունները։
«Թրենդ» գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, երեկ մոտ հարյուր մարդ բողոքի ացիա է անցկացրել ընդդիմության առաջնորդների մեկի` Ալի Քերիմլիի տան մոտ, բացականչելով` «Ամոթ նրանց, ովքեր վարկաբեկում են Ադրբեջանը», «Ամոթ նրանց, ովքեր ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում այլ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի համար»։