Հայաստանը չպետք է վհատվի, եթե ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կրկին չարտասանի ցեղասպանություն բառը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:
«Մեր ցանկությունը միշտ եղել եւ մնում է այն, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը ամենամյա իր ուղերձում շատ հստակ գնահատականներ տա, եւ, իհարկե, արտաբերի ցեղասպանություն բառը», - ասաց Հայաստանի նախագահը` հավելելով. - «Ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ, եւ հիմա կարող եմ ասել, որ ժամանակին անձամբ եմ խնդրել Միացյալ Նահանգների նախագահին որպեսզի այս բառը արտասանի»:
Ընդգծելով, թե ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են` Սերժ Սարգսյանը նաեւ ասաց. - «Ամենից լավ պահը այն է լինում, երբ քո ցանկությունը համընկնում է իրականության հետ: Ցանկանանք, որպեսզի այդպես լինի, բայց եթե այդպես չլինի` մենք վհատվելու հիմք չպիտի ունենանք, եւ մշտապես դրա համար պետք է պայքարենք: Ես կառաջարկեի, որ ձեր խմբագրական թիմը, ձեր շատ ազդու լրատվամիջոցն էլ [«Ազատություն» ռադիոկայանը] այդ գործում որոշակի դերակատարություն ունենար»:
Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի փաստացի սառեցումից հետո Միշլին Քալմի-Ռեյը, ով նախկինում զբաղեցնում էր Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը եւ միջնորդի դեր էր ստանձնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, պարբերաբար պաշտոնական Երեւանին եւ Անկարային կոչ էր անում նոր քայլեր ձեռնարկել հարաբերությունների բարելավման համար:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք Շվեյցարիան շարունակում է իր միջնորդական ջանքերը, թե «լվացել է ձեռքերը», Շվեյցարիայի նախագահը արձագանքեց. - «Շվեյցարիայի միջնորդությունը ավարտվել է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին` ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ: Այնուամենայնիվ, Շվեյցարիան ցանկանում է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի, եւ մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչը կքաջալերի կողմերին»:
«Անշուշտ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն, կարծում եմ, 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս հանդես բերած քաղաքական արիությունն ու պատասխանատվությունը հնարավորություն է տալիս հուսալ, որ մենք ձեռք կբերենք ակնկալվող արդյունքները», - եզրափակեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահը:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, հայտարարեց. - «Իհարկե, ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից եւ նման գործելաոճով արժեզրկում թե' մեր նախաձեռնությունը եւ թե' գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը»:
Հայաստանի նախագահը անդրադարձավ նաեւ Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարելիք ինքնաթիռները ռմբակոծելու մասին Բաքվից հնչող հայտարարություններին` շեշտելով, որ «օդային տրանսպորտից օգտվելու` Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքը կասկած չի հարուցում»: Ըստ Սարգսյանի` նման հայտարարությունները «աշխարհի նորօրյա պատմության մեջ քիչ չեն եղել, սակայն դրանք հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից»:
«Պետության կողմից այդպիսի հայտարարություն հնչեցնելը մարազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ են, ժամանակավրեպ, անցած բաներ են: Ի՞նչ է նշանակում, որ պետությունն ասում է, թե ես կոչնչացնեմ քաղաքացիական ինքնաթիռ… Մեկնաբանելու կարիք չկա: Բայց ես կարող եմ անել իմ հայտարարությունը` այդ ավիաթռիչքի առաջին ուղեւորը ես եմ լինելու, ես` Հայաստանի Հանրապետության նախագահս», - հավելեց նա:
Երկօրյա պաշտոնակ այցի առաջին օրը Շվեյցարիայի Համադաշնության նախագահը այսօր նաեւ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին, բանակցություններ է վարել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:
Վաղը Միշլին Քալմի-Ռեյը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի շվեյցարական «Կազա» հումանիտար հիմնադրամի գրասենյակը:

Your browser doesn’t support HTML5