Ծառուկյանը մտադիր է միջնորդել հայտնի բռնցքամարտիկի գործով

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադրություն է հայտնել դիմել նախագահ Սերժ Սարգսյանին` մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով: