Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչն երկուշաբթի օրը այցելել է արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հովհաննիսյանը, դեսպանի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են իր առողջական վիճակին, Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին, երկրի ներկա օրհասական իրավիճակին եւ ներքաղաքական կացությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը Մարի Յովանովիչին ասել է, որ Հայաստանը պետք է արմատական լուծումներ տա երկրում կուտակված խնդիրներին:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի դեսպանը հորդորել է իրեն դադարեցնել հացադուլը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե դեսպանը իրեն լռությամբ է հորդորել, «բայց ոչ խոսքով»:
Անցած օրերին Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցել Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի ոստիկանապետը, առողջապահության եւ արդարադատության նախարարները, ԱԺ-ի ընդդիմադիր եւ իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորներ:
Բժիշկները ամեն օր ստուգում են Հովհաննիսյանի առողջական վիճակը, որն առայժմ բավարար է գնահատվում, սակայն բժիշկները զգուշացրել են, որ հացադուլի 10-րդ օրից սկսած հացադուլավորը թեւակոխում է առողջության համար վտանգավոր շրջան:
Հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել գրեթե երկու շաբաթ տեւող նրա հացադուլը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ երկրում դեռեւս չկա «որեւէ բան փոխելու իշխանական գիտակցություն»: Տարբեր պաշտոնյաների այցելությունները Հովհաննիսյանը դիտում է որպես քաղաքավարական այցելություններ:
«Իշխանությունները գիտեն այդ մեծատառ ս-ով սխալի մասին, որի մեջ մենք ապրում ենք, եւ ինչ քայլեր իրենք պետք է կատարեն` նոր ընտրություններից մինչեւ սոցիալ-տնտեսական քաղաքականության փոփոխություն, արտագաղթի կանխում, Հայաստանում քաղաքական բանտարկյալների ազատագրում եւ ընդհանրապես Հայաստանի իրավական երկիր դարձնելու հրամայականը», - ասաց «Ժառանգության» առաջնորդը` հավելելով. - «Պատրանք չեմ տածում, դա մի օրվա կամ մի շաբաթվա խնդիր չէ, բայց ես ակնկալիք ունեի, որ մեր իշխանությունները կհասկանան, որ իրենք տակավին ունեն պետական պատասխանատվության վերջին պաշարը եւ պարտքը, խիղճ ու գիտակցություն` արմատական քայլեր եւ լուծումներ տալու այս օրհասական վիճակին»:
Հարցին, թե ի՞նչ քայլի դեպքում դուրս կգա հացադուլից, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Որպես օրինակ, ոչ որպես ինչ-որ գիտակցական պահանջ, եթե լինեին կոնկրետ բովանդակային ուղերձներ` նոր ընտրություններից մինչեւ բովանդակային այլ առաջարկներ, իհարկե, ես կարող էի անգամ տեղում վերանայել [հացադուլը]: Բայց եթե ինքը [նախագահ Սերժ Սարգսյանը] ուներ նման բան ասելու, ինձ թվում է, որ երկու շաբաթը բավարար ժամանակ էր, որ գոնե ոչ միայն մարդկայնորեն, այլ նաեւ քաղաքականապես` որպես պետականություն կրող, ինձ ասելիք ունենար»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց` եթե իշխանությունները առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում իրեն ասելիք ունենան, սիրով կլսի:
Հովհաննիսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը դրական հատկանիշներ ունի, բայց եւ «կատարել է քաղաքական էական սխալներ» արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաեւ կոալիցիոն հուշագիրը ստորագրելով: Սակայն նա կարծում է, որ նախագահը կկարողանա «պետության սիրույն քայլեր կատարել» եւ ժողովրդին «հեռու պահել վաղվա վտանգներից»:
«Հետաձգելով այսօրվա պայթյունավտանգ վիճակը` մենք միայն բարձրացնում ենք արյան հնարավորությունը, որ բնավ ցանկալի չէ մեր պետության եւ ժողովրդի համար», - ասաց Հովհաննիսյանը:

Your browser doesn’t support HTML5