Էդվարդ Նալբանդյանը իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թեհրանում էր գտնվում աշխատանքային այցով Իրան ժամանած Հայաստանի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, երեկ հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման պատրաստակամությունը:

Էդվարդ Նալբանդյանը իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: