Լոնդոնում 200 մարդ է ձերբակալվել հակակառավարական ցույցի արդյունքում


Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 70 մարդ է վիրավորվել երեկ՝ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում, 200 –ը ձերբակալվել են։

Հակակառավարական ցույցը կազմակերպել էին արհմիությունները, որոնք քննադատում են իշխանության ծրագրերը՝ սոցիալական եւ տնտեսական ոլորտներում ծախսերը կրճատելու շուրջ։ Մինչդեռ կառավարությունը հայտարարում է, թե ստիպված է գնալ այդ քայլին՝ բյուջեի պակասորդը նվազեցնելու համար։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հակակառավարական երթին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ։