Ազգային ժողովի պատգամավոր, գինի եւ կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին: Պատգամավորը թերթից 3 միլիոն դրամ է պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
Արզաքանցյանը գտնում է, որ թերթը այս տարվա հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրով հոդվածում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր նկատմամբ` անվանելով իրեն «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», ինչպես նաեւ մեջբերել է նախկին վարչապետ, Երեւանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերը, թե «այդ լակոտը իր արտադրած կոնյակով խայտառակում է Հայաստանը Ռուսաստանում»:
Տիգրան Արզաքանցյանը «զրպարտություն» է որակել «Երկիր»-ի հոդվածում արված պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» եւ «անցնող նստաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ է երեւացել Ազգային ժողովի միջանցքներում»:
Պատգամավորի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Հովսեփյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հայտարարեց, որ ԱԺ-ի ցանկացած պատգամավոր ունի «որոշակի ընկալելիության դիրք հասարակությունում», եւ «նման մտացածին եւ չհիմնավորված արտահայտություններով հոդվածը բացասական տպավորություն է ստեղծում պատգամավորի մասին»: Այդ պատճառով Արզաքանցյանը որոշել է թերթից զրպարտության եւ վիրավորանքի համար օրենքով նախատեսված տուգանքի առավելագույն չափը գանձել:
«Երկիր»-ի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը կարծում է, որ պատգամավորի հայցը անհիմն է. - «Որովհետեւ մենք հիմնավորեցինք, որ այն բառերը եւ արտահայտությունները, որ օգտագործվել են, մեջբերումներ են կա'մ ուրիշի խոսքից, կա'մ այլ լրատվամիջոցներից, եւ կենսագրությունից բխող որոշակի եզրահանգումներ են, որի իրավունքի ցանկացած լրատվամիջոց ունի», - ասաց Եսայանը` հավելելով. - «Եթե պատգամավորը համարում է, որ կազինո հաճախելը զրպարտություն է, երեւի թե, ավելի լավ կլիներ չհաճախեին, որովհետեւ «Երկիր»-ը, մյուսները, ինտերնետ մամուլը հեղեղված է այդ տվյալներով: Հասարակական շահը ընտրողի` իր ընտրյալի մասին սպառիչ տեղեկություններ ունենալու իրավունքն է, որը զանգվածային լրատվամիջոցը իրականացնում է»:
Եսայանի կարծիքով, լրատվամիջոցների մասին օրենքի փոփոխություններից հիմնականում օգտվեցին տնտեսական կամ քաղաքական օլիգարխները. - «Սկսեցին մեղադրանք ներկայացնել լրատվամիջոցին` իրենց կյանքի ոչ հաճելի կողմերը հասարակությանը ներկայացնելու համար»:
«Ես վստահ եմ մեր արդարության մեջ, բայց վստահ չեմ մեր հաղթանակի մեջ: Դրանք մեր երկրում, կարծում եմ, տարբեր բաներ են», - եզրափակեց Եսայանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 11-ին:

Your browser doesn’t support HTML5