Անցած գիշեր Ռուսաստանի Կուրսկի մարզը ենթարկվել է ուկրաինական հարվածային անօդաչուների զանգվածային հարձակման։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկություններով միայն Կուրսկի մարզում ՀՕՊ ուժերին հաջողվել է 109 ուկրաինական ԱԹՍ խոցել։ Դրոնների մի մասը, սակայն, չեզոքացնել չի հաջողվել։
Կուրսկի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնի տեղեկություններով՝ հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել մարզկենտրոնի երեք բազմահարկ շենքերում, մեկ տարեց կին զոհվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը հայտնում է՝ Կուրսկում ԱԹՍ հարձակման հետևանքով կա մեկ զոհ, ինը վիրավոր