Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

Պարույր Հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ազատության» տեղեկություններով՝ Հովհաննիսյանը կնշանակվի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Հովհաննիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի նոյեմբերի 9-ից։ Ավելի վաղ նա Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարույր Հովհաննիսյանը՝ փոխարտգործնախարար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարույր Հովհաննիսյանը՝ ԵԽ-ում ՀՀ նոր ներկայացուցիչ