«Ամեն րոպե կարան քանդվեն». Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային շենքերի բնակիչները պահանջում են տարհանել իրենց

Your browser doesn’t support HTML5

Վարդաշենի 6-րդ փողոց 68ա և 66/1 վթարային շենքերի բնակիչները այսօր դարձյալ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էին անում պահանջելով շտապ լուծել իրենց հարցն ու տարհանել իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից: Նրանք մի քանի ժամով նաև փակել էին քաղաքապետարանի դիմացի փողոցը, հստակ ժամկետներ էին պահանջում: