Պեկինը դրական է գնահատում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը

«Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն փոխադարձ հակասությունները և տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և բարգավաճման ապահովմանը», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացը։ Մաո Նինը Երևանին և Բաքվին անվանել է «Չինաստանի լավ բարեկամներ և գործընկերներ»։

Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Երևանը հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են