Վթարի հետևանքով Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Տուժածների առողջությանը ոչինչ չի սպառնում։

Երևանում բարդ եղանակային պայմանների պատճառով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել, հաղորդում է ՌԴ դեսպանատունը։

Հաղորդագրության համաձայն՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում, նշում է դեսպանատունը։

Երևանում տեղացող առատ ձյան պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, փետրվարի 21-ի դասերը դպրոցներում հետաձգվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դպրոցներում փետրվարի 21-ին դասերը հետաձգվում ենԿաթվածահար երթևեկություն, տեղ չհասնող ավտոբուսներ Երևանում