«Գռզո պլազա»-ն հաղթել է դատախազությանը. «Սիլ պլազա»-ի շենքը կմնա Սուքիասյաններին

Your browser doesn’t support HTML5

Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն օրերս հաղթանակ է տարել ընդդեմ դատախազության: Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել 90-ականների մի գործարք: Դրանով մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող շենքի տարածքը վաճառվել էր Սուքիասյաններին: