Փաշինյանը չի հստակեցնում՝ առաջարկում է լուծարել ՄԽ-ը խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ, թե հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցնում՝ առաջարկում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ, թե հետո։

«Ազատության» երեկվա հարցմանն ի պատասխան, կառավարությունից այսօր հորդորել են նշված թեմայի վերաբերյալ հետևել վարչապետի առաջիկա հրապարակումներին և ելույթներին։

Խաղաղություն հաստատելու ճանապարհին օրերս Ադրբեջանին ուղղված մի շարք առաջարկներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին նաև առաջարկել էր լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ Մինսկի խումբը։ Փաշինյանի այս առաջարկը որպես նախապայման հենց Բաքուն է մշտապես առաջ քաշել։

Դեռևս անցած օգոստոսին, Հայաստանի վարչապետը ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջին, ասել էր, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ, երբ խաղաղությունը կայացած փաստ կլինի։ Այժմ արդեն, երբ Բաքվի պահանջը, որպես առաջարկ Հայաստանի ղեկավարը ներկայացնում է Ադրբեջանին, պարզ չէ, արդյոք Փաշինյանը շարունակում է պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի միմիայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Թե, այնուամենայնիվ, վերջին շրջանում դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել և հայկական կողմը պատրաստ է լուծարել Մինսկի խումբը մինչը խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ավելի մանրամասն՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ