Հասմիկ Տոլմաջյանը նշանակվեց Շվեյցարիայում Հայաստանի դեսպան

Լուսանկարը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 13-ի հրամանագրով՝ Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ժնև):

Տոլմաջյանը 2024-ի հոկտեմբերի 25-ից Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է։

Նա 2018-ին նշանակվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, իսկ 2020-ին՝ համատեղության կարգով Մոնակոյում Հայաստանի դեսպան։ 2024-ի հոկտեմբերի վերջին նախագահի հրամանագրերով հետ է կանչվել այդ պաշտոններից և նշանակվել միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի նոր դեսպաններ են նշանակվել Ֆրանսիայում, Ավստրիայում, ԵԽ-ում, ՄԱԿ Ժնևի և Վիեննայի գրասենյակներում