Երևանի 76 երթուղիները նախատեսվածից մոտ 30 տոկոսով պակաս շարժակազմեր են սպասարկում
Your browser doesn’t support HTML5
Երևանի քաղաքապետարանի այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը հանրային տրանսպորտի 30 տոկոս թերակատարման մասին զեկույցով մեկնարկեց: «Երևանի ավտոբուս»-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը պատճառաբանեց՝ հունվարի 1-ից շահագործման հանձնված նոր 171 ավտոբուսների վարորդների պակաս կա: