Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գլխավոր բանտապետը կին կլինի

Your browser doesn’t support HTML5

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գլխավոր բանտապետը կին կլինի։ Վարչապետն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ կնշանակվի Ծովինար Թադևոսյանը։ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում արդեն հանդիպել է նրան։