Մինչև Բայդենի հեռանալը Կիևը կարող է ԱՄՆ-ից նոր օգնություններ ակնկալել. Սպիտակ տուն

ԱՄՆ - Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբի, արխիվ

Առաջիկա օրերին Ուկրաինան կարող է Միացյալ Նահանգների անվտանգային հավելյալ օգնության մասին նոր հայտարարություններ ակնկալել, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ առանց մանրամասնելու:

Այդ հայտարարությունները կհաջորդեն Կիևին 5.9 միլիարդ դոլարի հավելյալ օգնության մասին Բայդենի վարչակազմի՝ անցած շաբաթ արված հայտարարությանը:

Քիրբին հայտնել է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնելու է Գերմանիա՝ Ռամշտայն, որտեղ հաջորդ շաբաթ՝ հունվարի 9-ին կայանալու է Ուկրաինայի պաշտպանության հարցերով շփման խմբի հանդիպումը:

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: Մտավախություններ կան, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո նա կտրուկ կկրճատի կամ կդադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային՝ ստիպելու համար Կիևին խաղաղության բանակցություններ վարել Մոսկվայի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում․ ԶելենսկիԴոնալդ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. ԶելենսկիԶելենսկի. ԱՄՆ 5.9 մլրդ դոլարի նոր օգնությունը կնպաստի Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանըԱՄՆ-ը 3,4 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային օգնություն է ուղարկել ՈւկրաինայինՈւկրաինան 2,5 միլիարդ դոլարի հավելյալ օգնություն կստանա. Բայդեն