Ղազախստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով՝ անփութություն և երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մահ։
Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչն ասել էր, որ ըստ ամենայնի՝ 32 մարդ ողջ է մնացել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նա շեշտել է, որ սա վերջնական տվյալ չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքով քրգործ է հարուցվել, քննչական խումբ է ուղարկվել Ղազախստան