ՀՀ վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու մասին դեռ չի հաղորդվել, Կրեմլից հայտնում են՝ Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Թեև Հայաստանի վարչապետի գրասենյակը հրապարակավ չի հայտարարել Սանկտ Պետերբուրգում վաղը մեկնարկող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին, Կրեմլից հայտարարում են՝ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կարող է միայն շփումներ ունենալ Փաշինյանի հետ։

«Առանձին պլաններ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել», - ասել է Պեսկովը։

Պուտինն այսօր է մեկնել Սանկտ Պետերբուրգ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ