Շվեդիան դադարեցրեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մբապեի գործով հետաքննությունը

Կիլիան Մբապե

Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կողմից հնարավոր բռնաբարության վերաբերյալ հետաքննությունն՝ ապացույցների բացակայության պատճառով։

«2024 թվականի հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում բռնաբարության և սեռական ոտնձգության երկու դեպքի կասկածանքով հետաքննությունը փակվել է՝ ապացույցների բացակայության պատճառով»,- ասված է Շվեդիայի դատախազության հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերին շվեդական Aftonbladet թերթը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին ոստիկանությունը բողոք է ստացել Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում բռնաբարության մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին։ Սրանից հետո իսպանական Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մբապեն սոցիալական ցանցերում հերքել է իրադարձությանն իր հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը։

Ֆուտբոլիստն այդ ժամանակահատվածում գտնվել էր Շվեդիայի մայրաքաղաքում և այն հյուրանոցում, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել հանցագործությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը հույս է հայտնել, որ «Ռեալը» թույլ կտա Մբապեին Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին