Բաքու են ժամանել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը, տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաներն ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել են նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն ուղղված հերթական քայլերը»:
Ամերիկյան կողմը չի հստակեցնում՝ ում հետ են Բաքվում հանդիպել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները։
Պաշտոնական Բաքուն հանդիպումների մասին առայժմ չի հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԺ նախագահ. «Մենք խոսում էինք Արցախի մասին, իրենք խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին՝ քաղաքական հռետորաբանություն է»«Պատմական հանդիպում». Լլոյդ Օսթինը՝ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մասին«Ո՛չ հաստատում, ո՛չ հերքում եմ». արդյոք «ադրբեջանցիների վերադարձը» հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է «Մենք աննախադեպ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու». Արեգ ՔոչինյանԱլիևը Երևանից պահանջում է բանակցություններ սկսել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ