Սիրիացի ապստամբները հայտարարում են Դամասկոսի գրավման մասին

Սիրիա - Հակակառավարական զինյալները Համայում, 7-ը դեկտեմբերի, 2024թ.

Սիրիացի ապստամբները հայտարարում են մայրաքաղաք Դամասկոսը գրավելու մասին: Նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրը հայտնի չէ:

Սիրիայի վարչապետն ասել է, թե «պատրաստ է համագործակցել» ցանկացած ղեկավարության հետ, որին կընտրի ժողովուրդը:

Նախօրեին հաղորդվել էր իսլամիստ զինյալների կողմից Սիրիայի ևս մեկ կարևորագույն շրջանի՝ Դարաայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և դեպի մայրաքաղաք առաջանալու մասին, որից շուրջ 20 կմ էին հեռու:

Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան զինյալներին կոչ էր արել պատրաստ լինել՝ գրավելու Դամասկոսը:

Իսլամիստ զինյալներն իրենց կայծակնային հարձակումը սկսել էին նոյեմբերի 27-ին և արդեն գրավել էին Հալեպ ու Համա կարևորագույն քաղաքները:

Տե՛ս նաև այստեղ