Բայրամովը մեկնել է Մալթա՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով այսօր մեկնել է Մալթա։

Բայրամովը Վալետայում կմասնակցի ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ նիստին, ինչպես նաև երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա։

Նիստն անցկացվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Այն այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 5-ին Վալետայում և կտևի մինչև դեկտեմբերի 6-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտգործնախարարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ կմասնակցեն նիստին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը մեկնել է Իրան