Իրանը հայտարարել է, որ մտադիր չէ ռազմական խորհրդականներին դուրս բերել Սիրիայից։ Հայտարարությունը հնչել է Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքն ընդդիմադիր ապստամբների վերահսկողությանն անցնելու ֆոնին։
2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո Թեհրանն աջակցություն է ցուցաբերել դաշնակից Բաշար Ասադի ռեժիմին՝ ռազմական խորհրդականներ տեղակայելով երկրում՝ Դամասկոսի հրավերով։
«Մենք Սիրիա ենք մտել շատ տարիներ առաջ սիրիական կառավարության պաշտոնական հրավերով, երբ սիրիացի ժողովուրդը բախվել էր ահաբեկչական վտանգի»,- այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Իսմայիլ Բաքայիլը։
«Մեր ռազմական խորհրդականները եղել և մնում են Սիրիայում, կմնան երկրում այդ երկրի կառավարության ցանկությանը համապատասխան», - հավելել է իրանցի պաշտոնյան։
Բաքայիլը չի հստակեցրել՝ արդյոք Թեհրանը մտադիր է մեծացնել իր ուժերը Սիրիայում ապստամբների ընդլայնվող հարձակումների ֆոնին։