Մեդալակիր հայ ըմբիշները չեն մասնակցի Հայաստանում մեկնարկող զինվորականների աշխարհի առաջնությանը

Աշխարհի, եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր հայ ըմբիշները չեն մասնակցի վաղը Հայաստանում մեկնարկող զինվորականների աշխարհի առաջնությանը։ Ինչո՞ւ. առաջատար ըմբիշներն իրենք էլ տարակուսած են՝ ըստ տարածած հայտարարության:

Ինչո՞ւ են առաջատարները դուրս մնացել առաջնությունից՝ սա լրագրողների միակ հարցն էր, որ տրվեց առաջնության մեկնարկից առաջ հրավիրված հանդիսավոր մամլո ասուլիսի ընթացքում։ Այդ միակ հարցը այդպես էլ չստացավ հստակ պատասխան։ Պաշտպանության նախարարության սպորտի ծառայության պետը միայն ասաց՝ Հայաստանը որպես հյուրընկալող երկիր առաջնորդվել է միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.