Հայաստանի և Ադրբեջանի մասնագետներն «աշխատում են սահմանային գետերի ջրերի միացյալ սխեմայի վրա»

Սահման, արխիվ

Հայաստանից ու Ադրբեջանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ աշխատում է սահմանով անցնող գետերի ջրերի կառավարման միացյալ սխեմայի վրա, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

Նա հավելել է, որ այս աշխատանքներն ընթանում են իրենց աջակցությամբ։ Դեսպանի հայտարարությունը դեսպանատունն է տարածել։