Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը

Արխիվ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով, հայտնել է Ռուսաստանի ավիացիոն վերահսկողությունը՝ «Ռոսավիացիան» իր Տելեգրամ ալիքում։

Ուկրաինան, ըստ ռուսական կողմի, Մոսկվայի ուղղությամբ առնվազն 32 անօդաչու թռչող սարք է արձակել։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքին մինչ օրս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարվածն է, գրում է Reuters-ը։

Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի փոխանցմամբ՝ Մոսկվայի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել։

Ուկրաինական կողմը սովորաբար չի մեկնաբանում այս հաղորդումները։

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օդեսայի վրա օդային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել