Ռուսական ոստիկանությունը հնարավոր է զբաղվի նաև «ավանդական արժեքների» ամրապնդմամբ

Արխիվ

Ռուսական ոստիկանությունը շուտով գուցե նաև «ավանդական արժեքների» ամրապնդմամբ զբաղվի։ Ներքին գործերի նախարարությունը մի փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի՝ ոստիկանության լիազորություններում կներառվի նաև հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդումը։

Թե ինչպես են ոստիկաններն անելու այս գործը, նախարարությունը չի մանրամասնում։

«Ավանդական արժեքներ»-ը 2022-ից ներառված են Ռուսաստանի պետական քաղաքականության սկզբունքներում, արժեքների ցանկում նշված են հայրենասիրությունը, ամուր ընտանիքը, պատմական հիշողությունը և այլն։

«Ավանդական արժեքներին անհամապատասխանությունը» ԼԳԲՏ անձանցից մինչև ժամանակակից ստեղծագործողների նկատմամբ ճնշումների առիթ է դարձել։