Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Կիևում շենքեր են վնասվել. ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Ռուսաստանի հարավում

Կիև, Ուկրաինա, 3-ը նոյեմբերի, 2024թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին անօդաչու սարքերով հարձակվել են միմյանց վրա, հայտնել են տեղական պաշտոնյաները։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը վնասել են շենքեր ու էլեկտրահաղորդման գծեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան մոտ 20 անօդաչու թռչող սարք է արձակել երկրի հարավում գտնվող թիրախների ուղղությամբ, սակայն դրանք բոլորն էլ որսացել են:

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ տեղում ավերածություններ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության օգնության նոր փաթեթի մասին