Կիևի վրա ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով առնվազն 9 վիրավոր կա

Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն 9 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա հաղորդմամբ՝ ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի արևմտյան Սոլոմենսկի թաղամասում գտնվող բազմահարկ բնակելի շենքում։

Reuters-ի ականատեսները Կիևում մի շարք պայթյունների ձայներ են լսել:

Կիևը, նրա շրջակայքը և Ուկրաինայի գրեթե ողջ արևելյան հատվածը բերվել են տագնապի ռեժիմի: