Իսրայելի հետ չմարող լարվածության ֆոնին, միմյանց հարվածներ հասցնելուց հետո, Իրանը հայտարարում է ռազմական բյուջեն շեշտակի՝ երեք անգամ մեծացնելու մտադրության մասին:
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին այսօր տեղեկացրել է՝ նախատեսվում է ռազմական բյուջեն ավելացնել 200 տոկոսով։
Նախագիծը կյանքի կոչվելու համար դեռ պետք է արժանանա օրենսդիրների հավանությանը։
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով` 2023 թվականին Իրանի ռազմական ծախսերը 10,3 միլիարդ դոլար են կազմել, Իսրայելը նույն ժամանակահատվածում ծախսել է 27,5 միլիարդ դոլար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ-ի ԱԽ-ն զսպվածության կոչ է արել Իսրայելին և ԻրանինԻսրայելն Իրանում ոչնչացրել է S-300 զենիթահրթիռային բոլոր համակարգերը․ WSJԽամենեին Իսրայելի հարձակումն անվանել է նրանց կողմից «սխալ հաշվարկ»Իսրայելն «ավարտել է գործողությունն» Իրանի դեմ, Թեհրանը հայտնում է 2 զոհի մասին