Ամերիկյան The Washington Post պարբերականը վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ չի աջակցի ԱՄՆ նախագահի թեկնածուներից և ոչ մեկին։ Այս մասին օրաթերթի խմբագրական էջի խմբագիրն անձամբ է հայտնել գործընկերներին այսօր առավոտյան։ Լրատվամիջոցները գրում են՝ ժողովը լարված մթնոլորտում է անցել։
Ինչո՞ւ է ընդհատվում տասնամյակների ավանդույթը․ հաղորդվում է, թե պարբերականի ղեկավարությունը որոշումն «անկախ տարածք» ստեղծելու անհրաժեշտությամբ է պայմանավորել։
Պարբերականը նման որոշում էր կայացրել նաև 1988 թվականին, երբ նախագահի պաշտոնի համար պայքարում էին դեմոկրատ Մայքլ Դուկակիսը ու հանրապետական Ջորջ Բուշը։
The Washington Post-ը հայտարարում է՝ իրենց որոշումը ոչ միայն այս, այլև ապագայում սպասվող ընտրություններին է վերաբերում։
Այժմ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող լրատվամիջոցը վերջին տասնյամյակներում հիմնականում Դեմոկրատական կուսակցության թեկնածուների է աջակցել։