Կան տարբեր քարտեզներ, դրանց համակցությունը տալիս է այն քարտեզը, որի հիման վրա պետք է սահմանագծումն արվի. քաղաքագետ

Կան տարբեր քարտեզներ, դրանց համակցությունը տալիս է այն քարտեզը, որի հիման վրա պետք է սահմանագծումն արվի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Ներկայացնում են հատված հարցազրույցից.

«Ազատության». - Սահմանագծման կանոնակարգը և նորից հնչում է մտահոգություն, որ դրա հիմքում չկան քարտեզներ:

Վարդանյան. - Մեկ քարտեզ, որպես այդպիսին, գոյություն չունի, կան տարբեր քարտեզներ, էդ քարտեզների համակցությունը տալիս է այն քարտեզը, որի հիման վրա պետք է, ըստ էության, էդ սահմանագծումն արվի: Այսինքն՝ կա կոնցեպտը քարտեզի, ասվում էր, 76 թվականի հայտնի բազային, այսպես ասենք, քարտեզի մասին, բայց հետագայում եղել են տարբեր փոփոխություններ և դրանք արտացոլվել են առանձին քարտեզներում: Հիմա դրա համակցությունը, բնականաբար, պետք է տա այն, ինչը որ անհրաժեշտ է: Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե ինչ է այստեղ վիճակվում, ինչը պարզ չէ և այլն, և այլն: Վերջ ի վերջո, չենք մոռանում, որ նրանք ադմինիստրատիվ, այսպես ասած, սահմանները որոշող քարտեզներ են: Հասկանալի է, որ բազմաթիվ կարող են խնդիրներ լինել, պետական սահման չի եղել, բնականաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև, ակնհայտ է էստեղ, որ ճշգրտման նաև կարիք կա:

«Ազատություն». - Հավանաբար նկատի ունեն այն, որ Բաքուն վերջերս առաջին անգամ ասաց, որ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների մասին չէ, և ինչը կարող է ենթադրել, որ նրանք որտեղ ուզեն, կասեն՝ այստեղ Ալմա Աթայով չենք առաջնորդվում:

Վարդանյան. - Հիմնավոր փաստարկներ չկան ի օգուտ այդ թեզի, ինչո՞ւ, որովհետև ամբողջ հարցն այն է, որ սկզբունքն ասվել է արդեն, որ Ալմա Աթայի հռչակագիրն է, Ալմա Աթայի հռչակագիրը ինչ սկզբունք է, բայց Ալմա Աթայի հռչակագիրն ընդամենը ասում է այն մասին, որ ադմինիստրատիվ սահմաններով է գծվելու պետական սահմանը, սա է սկզբունքը: Հիմա Ադրբեջանը չի կարող, օրինակ, չգիտեմ 2018 թվականի կամ 15 թվականի կամ ինչ-որ որևէ այլ թվականի որևէ քարտեզ բերել, չէ՞, այսինքն, ակնհայտ էր, որ վերջին քարտեզներով են կողմնորոշվելու՝ հնարավորինս իրավական ուժ ունեցող և ամենաթարմ քարտեզները, ուրիշ սկզբունք էստեղ չկա, այսինքն, պարտադիր չէ անընդհատ խոսել այն մասին, որ այ, չգիտեմ, Ալմա Աթայի հռչակագիրը չի բերել ինչ-որ քարտեզներ, էդ դեպքում նշանակում է, որ ինչ քարտեզ ով ուզի նա էլ առաջ կբերի: Ոչ, այդպես չի կարող ուղղակի լինել, որովհետև նորից Ալմա Աթայի հռչակագիրը տվել են ամենակարևորագույն սկզբունքը, ասել է, որ ադմինիստրատիվ սահմաններով, իսկ ադմինիստրատիվ սահմանները հայտնի են եղել:

Խնդիրն այստեղ այն է, որ լավ մի քիչ այս կողմ, թե այն կողմ, այս բլուրը այս կողմ է անցնում, թե այս գյուղի այս մասը էսպես թե էնպես, այսինքն, ճշգրտումների խնդիր, իհարկե, այստեղ կարող է լինել, բայց ընդհանուր առմամբ չի կարող էական տարբերություն լինել այն քարտեզների միջև, որոնք որ հիմք են լինելու սահմանազատման և սահմանագծման համար: Էդ քարտեզները միմյանցից շատ քիչ են տարբերվելու, ամենաթարմ քարտեզներն են լինելու և պետք է արտացոլել են Հայաստանի ԽՍՀ- ի և ադրբեջանական ԽՍՀ- ի միջև տեղի ունեցող ադմինիստրատիվ սահմանները, որոնք տեղի են ունեցել:

«Ազատություն». - Ձեր ասածից ենթադրում է, որ Ադրբեջանը, որ 22-23 թվականների իրադարձությունը հետո ասում էր, որտեղ կանգնել ենք, այնտեղ էլ մնալու ենք, որ հսկենք ձեզ, պետք է հետ քաշվի 200 քառակուսի կմ:

Վարդանյան. - Այստեղ արդեն բանակցությունների հարց է: Բնականաբար, Հայաստանի դիրքորոշումը հայտնել է, որ ներողություն էս տարածքները, ադմինիստրատիվ, այսինքն, Հայաստանի, ՀԽՍՀ- ի ադմինիստրատիվ սահմանների ներսում են գտնվել, այստեղ որն է վիճելի հարցը, և Ադրբեջանն էստեղ չի կարող բերել ինչ-որ մի քարտեզ, որով ինքը ցույց կտա, որ այս տարածքները եղել են Ադրբեջանի ԽՍՀ- ի վերահսկողության ներքո իրենց տարածքում: Աա է խնդիրը, և մնացածը հիմա Ադրբեջանը դուրս կհանի, թե դուրս չի հանի, բնականաբար, սա արդեն, ինչպես ասում են, գետնի վրա ինչպիսի իրադարձություններ կլինեն, արդյոք կարող են գալ համաձայնության, արդյոք ստեղ Ադրբեջանը կոնստրուկտիվ դիրքորոշում կբռնի, թե չի բռնի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.