Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Կազանում. նախարարներին հանձնարարեցին շարունակել բանակցությունները

Your browser doesn’t support HTML5

Կազանում մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։