Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում ընդունել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգաի հետ։
Ըստ թուրքական կողմի՝ բանակցություններին ներկա է եղել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հանդիպումից այլ մանրամասներ թուրքական կողմը չի հաղորդում։
Հանդիպման մասին Ուկրաինայի արտգործնախարն է X-ում գրառում կատարել՝ նշելով, որ երախտապարտ են Անկարային Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն անսասան նվիրվածության համար։
«Ղրիմը և մյուս օկուպացված շրջանները պատկանում են Ուկրաինային», - գրել է Սիբիգան։
Սիբիգան 2016-2021 թվականներին Ուկրաինայի դեսպանն էր Թուրքիայում։ Արտգործնախարարի պաշտոնում սա նրա առաջին այցն է Թուրքիա։
Անկարան մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել խաղաղության պայմանագրի կնքմանը միտված ռուս-ուկրաինական բանակցությունները։
«Պատերազմի սկզբից ի վեր մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ պատերազմն ավարտվի բանակցությունների միջոցով։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել խաղաղության համաժողովը, որին կմասնակցի նաև Ռուսաստանը», - ասել է Էրդողանը։
Ուկրաինան սակայն հայտարարել է, որ Թուրքիան միայնակ չի կարող միջնորդի դեր կատարել Կիևի և Մոսկվայի միջև։
«Թուրքիայի միանձնյա միջնորդությունը մեզ համար բավարար չէ։ Մեզ համար լավագույն ձևաչափը խաղաղության գագաթնաժողովն է», - ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է Զելենսկու այցը Թուրքիա. օրակարգը հայտնի է