Վաշինգտոնը «խիստ մտահոգված է» տեղեկություններով, որ հյուսիսկորեացի զինվորականներ են տեղակայվել ռուսների հետ միասին Ուկրաինայի դեմ պատերազմում, թեև Հարավային Կորեայի և Ուկրաինայի այդ պնդումները դեռ չեն ստուգվել, ասել է ամերիկացի պաշտոնյան:
«Եթե դա ճիշտ է, դա վտանգավոր զարգացում կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը՝ շարունակելով, թե նման քայլը «կմատնանշի Ռուսաստանի աճող հուսահատությունը», քանի որ Մոսկվան կրում է «կորուստներ մարտադաշտում»:
Ռուսաստանը ահռելի կորուստներ է կրել 2022 թվականի փետրվարին Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումից հետո, որը Կրեմլում, ըստ տեղեկությունների, ակնկալում էին, որ կտևի ընդամենը մի քանի օր: ԱՄՆ կառավարության աղբյուրները հայտնում են, որ վերջին ամիսներին Ռուսաստանը օրական ավելի քան 1200 զոհ է տալիս:
Հոկտեմբերի 18-ին Հարավային Կորեան հայտարարել է, որ Փհենյանը սկսել է հատուկ ջոկատայիններ տեղափոխել Ռուսաստան այս ամսվա սկզբին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նմանատիպ մեղադրանքից օրեր անց։
Կրեմլը նախկինում հերքել էր Հարավային Կորեայի այն պնդումները, թե Փհենյանը Մոսկվային հրետանային արկեր և փոքր հեռահարության հրթիռներ է մատակարարել։
- Օրեր առաջ հաղորդվեց, որ Մոսկվան վավերացնում է ռազմական դաշինքը Փհենյանի հետ։ Հրապարակված փաստաթղթի չորրորդ հոդվածը, մասնավորապես, նշում էր՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից, և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փհենյանը որոշել է 12 հազար զինվոր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին․ Yonhap ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վավերացնում է ռազմական դաշինքը Փհենյանի հետ