Պեկինը հայտարարել է Թայվանի շուրջ այսօր իրականացված զորավարժությունները «հաջողությամբ ավարտելու» մասին։ Մայիսից հետո սա Չինաստանի նման առաջին լայնամասշտաբ գործողությունն էր։
Լրատվական գործակալությունները հաղորդում են՝ չինական ուժերը օդանավերով, ռազմանավերով Թայվանի շրջափակման սիմուլյացիա են իրականացրել։ Պեկինը հայտարարում է՝ վարժանքները նախազգուշացում պետք է լինեն ինքնակառավարվող կղզու անկախությանը ձգտողների համար։
Չինաստանի իշխանությունները կղզին անջատված նահանգ են համարում, որը վաղ թե ուշ Չինաստանի կազմ պետք է վերադառնա։ Թայվանցիներն իրենց որպես առանձին ժողովուրդ են բնորոշում, կղզին էլ՝ առանձին երկիր։
Թայվանը խստորեն դատապարտում է այսօրվա վարժանքները՝ դրանք ոչ ռացիոնալ և սադրիչ որակելով։