Թուրքիան վաղը Լիբանանից տարհանելու է իր քաղաքացիներին

Լիբանան - Իսրայելը հերթական հարվածն է հասցրել Բեյրութին, 7-ը հոկտեմբերի, 2024թ.

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Լիբանանից տարհանվելու խնդրանք ներկայացրած իր քաղաքացիներին դուրս է բերելու հոկտեմբերի 9-ին՝ ծովային ճանապարհով։

Այդ նպատակով այսօր Բեյրութ են ուղևորվում ռազմածովային ուժերի երկու նավեր, որոնք կարող են 2 հազար մարդու տարհանել։ Նավերը նաև Թուրքիայից հումանիտար օգնություն են տանում Լիբանան։

Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի քաղաքացիների տարհանումը կիրականացվի նաև հաջորդ օրերին, հավաստիացնում է երկրի արտգործնախարարությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը հայտարարում է «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի սպանության մասին«Հեզբոլա»-ն մեկ օրում 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական բանակն ուժեղացրել է հարձակումներըԲեյրութում իրավիճակն օր օրի լարվում է. հնարավո՞ր է Հայաստանը տարհանի հայերին Լիբանանից