Ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել
Your browser doesn’t support HTML5
Ժամկետային զինծառայող Վահե Հարությունյանի մարմինն այսօր տեղափոխվեց ծննդավայր՝ Սյունիքի Ագարակ համայնք։ Պաշտպանության նախարարությունը երեկ էր հաղորդել` առավոտյան ժամը 10-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայողի մարմինը՝ հրազենային վնասվածքով։