Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին են անդրադարձել Հայաստանի և Կանադայի վարչապետները Փարիզում հանդիպման ժամանակ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը, ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման մասնակիցները կարևորել են մոտ մեկ տարի առաջ Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:
Ֆրանսիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Փաշինյանը մասնակցել է նաև «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիան հանձնառու է նպաստելու առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը. ԲարնիեՄակրոնը վերահաստատում է անվերապահ աջակցությունը ՀայաստանինՓաշինյանը ժամանեց Փարիզ, հանդիպեց Մակրոնի հետ